Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ 

Փաշինյանի ուղերձում հնչել են երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ». Սուրենյանց

Աշխարհ

Այսօր Անկախության հռչակագրի տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ հնչեցին երեք ծանր ու վտանգավոր «խոստովանություններ»: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հռչակագիրը հակադրեց պետականության գաղափարին։ Նա հայտարարեց, որ այն ծնվել է Ղարաբաղյան շարժման ազդեցության ներքո, իսկ այդ շարժումը ձևավորվել էր ԽՍՀՄ կողմից հայերի մեջ տասնամյակներով սերմանված սոցիալ-հոգեբանության արդյունքում։ Այսպիսով՝ Անկախության հիմքը ներկայացվում է ոչ թե մեր ժողովրդի ազատության կամքը, այլ Մոսկվայի հաշվարկված ծրագիրը։

Փաշինյանը ակնարկեց, որ Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ի հրահրած պրոեկտ էր։ Նա հայտարարեց, թե գրքերի, ֆիլմերի ու ներկայացումների միջոցով ԽՍՀՄ-ը մեզ «մոդելավորված հայրենասիրություն» էր պարտադրում, որն իբր բերեց շարժման և Հռչակագրի։ Այս ձևակերպմամբ համազգային շարժումը ոչ միայն նսեմացվում է, այլև ներկայացվում է որպես օտար կայսրության մանիպուլյացիա։ Փաստորեն, ժողովրդի ինքնաբուխ կամքի ու համազգային համախմբման ամենաառաջնային դրսևորումը՝ Ղարաբաղյան շարժումը, Փաշինյանի պատկերացմամբ վերածվում է ԽՍՀՄ-ի ինտրիգի ու սցենարավորված խաղի։ Սա պատմական հիշողության կոպիտ աղավաղում է և վիրավորանք այն սերնդի հասցեին, որը իր կյանքի գնով կերտեց Հայաստանի անկախության ճանապարհը, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը:

Խոստովանեց, որ ինքը կարող էր կանխել 44-օրյա պատերազմը, բայց չարեց։ Ըստ նրա՝ պատերազմից խուսափելու միակ տարբերակը զիջումներն էին, բայց նա հրաժարվեց այդ ուղուց՝ հայտարարելով, թե պատերազմը ավելի քիչ էր վտանգում անկախությունը, քան փոխզիջումները։

Փաստորեն, ըստ Փաշինյանի խոտոր տրամաբանության՝ հազարավոր զոհերով, տարածքների կորստով ու պետական կառույցների խարխլմամբ պատերազմը կարող է ավելի շատ ծառայել անկախությանը, քան բարդ, բայց հնարավոր դիվանագիտական լուծումները։

Այսօր մենք ունենք վարչապետ, որը փորձում է անցյալի փառավոր շարժումը, հերոսամարտը ներկայացնել որպես ԽՍՀՄ դավադրություն, Անկախության հռչակագիրը՝ որպես պետականության խոչընդոտ, իսկ 44-օրյա աղետը՝ որպես «անկախության պահապան»։ Սա ոչ միայն պատմության կեղծագրում է, այլև պետականության հիմքերի վտանգավոր արժեզրկում։

Իրականությունն այն է, որ պետություն ունեցող ժողովուրդը չի զոհաբերում իր գոյությունը կեղծ «պահպանման» պատրանքների համար։

Պետություն ունեցող ժողովուրդը կառուցում է խաղաղություն, ամրապնդում ինստիտուտները և իր անկախությունը պաշտպանում ոչ թե արկածներով ու կեղծ գաղափարախոսություններով, այլ պատասխանատու քաղաքականությամբ ու ազգային համախմբմամբ»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Ամենադիտված