Գուցուլը իր դեմ կայացված դատավճիռը որակել է քաղաքական հաշվեհարդար
Աշխարհ
Մոլդովայի Գագաուզական ինքնավարության ղեկավար Եվգենիա Գուցուլը իր նկատմամբ կայացված դատավճիռը որակել է վերևից պատվիրված քաղաքական հաշվեհարդար։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս որոշումը որևէ կապ չունի արդարադատության հետ։ Սա քաղաքական հաշվեհարդար է, որը ծրագրվել և իրականացվել է վերևից եկող հրամանով», - ասաց Գուցուլը։
Նա հավելել է, որ որոշումը դատավճիռ է Մոլդովայի ողջ ժողովրդավարական համակարգի նկատմամբ և ուղղված է Գագաուզիայի բնակիչներին վախեցնելուն, մինչդեռ երկրի նախագահ Մայա Սանդուի ռեժիմը բռնաճնշումներ է կիրառում այլախոհության և ընդդիմության դեմ պայքարելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)