Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղը ոչնչացրել է գյուղը
Աշխարհ
Հնդկաստանի հյուսիսում տեղի է ունեցել հսկայական ջրհեղեղ , որն ամբողջությամբ ջրի տակ է անցել լեռնային գյուղերից մեկը։ Դեպքի վայրից տեսանյութեր են հայտնվել սոցիալական ցանցերում։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է լեռան վրայից իջնում ցեխաջուրը և մխրճվում Հիմալայան Ուտտարախանդ նահանգի գյուղերից մեկի մեջ՝ կլանելով ամբողջ շենքեր: Հազարավոր տներ ջրի տակ են մնացել, հաղորդում է Reuters-ը: Չորս մարդ չի կարողացել փրկվել, իսկ ավելի քան 50 մարդ անհետ կորած է համարվում։
Բնակավայր են ուղարկվել ռազմական ստորաբաժանումներ և աղետների հետևանքների վերացման ծառայություններ: Փրկարարները օգնում են փլատակների տակ մնացած բնակիչներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)