Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ցածր մակարդակի վրա են․ Պուտին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդական որակները կօգնեն կարգավորել երկու երկրների հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РБК-ն:
Պուտինի խոսքով՝ ինքը հույս ունի, որ առաջին քայլերը, որոնք արվել են Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից, «մեր հարաբերությունների լիարժեք վերականգնման միայն սկիզբն են»: «Ես վստահ եմ, որ գործող նախագահ Թրամփի առաջնորդական որակները լավ գրավականն են մեր հարաբերությունների կվերականգնման համար», - նշել Է առաջնորդը։
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, բայց Թրամփի իշխանության գալուց հետո «թունելի վերջում լույսը փայլեց»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)