Լիտվան դիմել է ՆԱՏՕ-ին
Աշխարհ
Լիտվայի իշխանությունները դիմել են ՆԱՏՕ-ի ղեկավարությանը երկրի տարածքում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի համակարգեր տեղակայելու խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խնդրում ենք տեղակայել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են», - ասել է պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ գերատեսչությունը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեին՝ հայտարարելով, ի թիվս այլ բաների, փորձարարական համակարգերը «փոփոխվող հանգամանքներում» փորձարկելու իր պատրաստակամության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)