Թրամփը կոտրել է ԵՄ-ի պատրանքը․ CDS
Աշխարհ
ԵՄ-ի՝ աշխարհաքաղաքականության և միջազգային առևտրի մեջ կշիռ ունենալու պատրանքը, կոտրվել է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն գալուց հետո։ Նման կարծիք է հայտնել Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին, գրում է Corriere della Sera-ն։
«Տարիներ շարունակ Եվրամիությունը հավատացել է, որ տնտեսական հարթությունն իր 450 միլիոն սպառողներով իր հետ աշխարհաքաղաքականության կշիռ է կրում։ Այս տարին կհիշվի որպես տարի, երբ պատրանքը ցրվեց», - հստակեցրել է նախկին վարչապետը։
Քաղաքական գործչի խոսքով՝ չվերադարձման կետը դարձել Է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալը, որից հետո ամեն ինչ շատ է փոխվել։ ԵՄ - ն ստիպված է եղել հաշտվել խոշորագույն առևտրային գործընկերոջ և վաղեմի դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի հետ։ «Այդ նույն դաշնակիցը Եվրոպային դրդել է ավելացնել ռազմական ծախսերը», - հավելել Է Դրագին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)