Թրամփի հոգևոր խորհրդականը կայցելի Ուկրաինա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հոգևոր խորհրդական Մարկ Բըրնսը կայցելի Ուկրաինա։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Հարավային Կորեայից մեկնում եմ Ուկրաինա», - գրել է հովիվը։
Բըրնսն արդեն այցելել է Կիև՝ այս տարվա մարտին։ Այնուհետև Թրամփի խորհրդականը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք՝ Ուկրաինայի գլխավոր ռաբբի Մոշե Ազմանի անձնական հրավերով։ Նա պետք է օգներ Ուկրաինայի իշխանություններին Սպիտակ տանը բացատրել իրենց դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Մարկ Բըրնսը ծնվել է 1979 թվականին։ Նա ավետարանչական հոգևորական է (բողոքական), Հարավային Կարոլինայում գտնվող Harvest Praise & Worship Center կրոնական կազմակերպության ղեկավարը։ 2016 թվականին ամերիկյան Time ամսագիրը նրան անվանել է «Դոնալդ Թրամփի գլխավոր հովիվ»՝ նշելով նրա հսկայական ազդեցությունը հանրապետականի առաջին նախագահական քարոզարշավի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)