Քադաֆին քիմիական զենքի ստեղծման գաղտնիքների է տիրապետել
Աշխարհ
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մոտ եղել են քիմիական զենքի ստացման վերաբերյալ ոչ պաշտոնական ձայնագրություններ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) տարածած հաղորդագրությանը։
Կազմակերպության փորձագետները մեկ շաբաթ առաջ Լիբիայում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են մանանեխ գազի պաշարներ, որը հայտնի է մաշկը գրգռող և թարախային գոյացություններ առաջացնող հատկությամբ։
Լիբիայի նոր կառավարությունը հայտարարել էր, որ նախկին առաջնորդ Քադաֆիի մոտ հայտնաբերվել են քիմիական զենքի ստացման վերաբերյալ ոչ պաշտոնական ձայնագրություններ։ Սակայն կազմակերպության փորձագետները չեն հաստատել նոր հայտնաբերված գազի տեսակի հիման վրա ստեղծված քիմիական զենքի առկայության փաստեր։ Բացի այդ, փորձագետները պայթեցված հրթիռներ են հայտնաբերել, ըստ որի հայտարարագրվել է՝ որպես քիմիական զենքի տարրեր պարունակող զինամթերք։ Ըստ տեսուչների այդ զենքերը ամբոջությամբ գտնվել են Լիբիայի հարավ–արևելքում։
Լիբիայի քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիային միացել է 2004 թվականին՝ ըստ որի պարտավորվել է կրճատել քիմիական զենքի տարրեր պարունակող զինանոցը և համաձայնել է հետագայում ոչնչացնել այն։
Քադաֆիի կառավարությունը ոչնչացրել է մանանեխային գազի 54%–ը, իսկ մնացյալ 40%-ը օգտագործել է տարբեր տեսակի զենքերի և թունավոր քիմիկատների արտադրության մեջ։ Սակայն 2011 թվականի փետրվարին այդ գործընթացը կասեցվել է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ