Ռուս զինվորականն ապաստան է խնդրել Նորվեգիայից
Աշխարհ
Ռուս զինծառայողը Նորվեգիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Dagbladet պարբերականը։
Ոստիկանության հետ զրույցում զինվորականը խոստովանել է, որ անօրինական կերպով երկիր է մուտք գործել Ֆիննմարկի Գրենսե-Յակոբսելվ նավահանգստով: Փաստաբան Թրոնդ Բիթին հայտարարել է՝ տղամարդը ապաստան է խնդրել այն բանից հետո, երբ սահմանը ոտքով հատել է՝ անցնելով ցանկապատով:
«Սահմանը հատելուց հետո նա ինքը փորձել է տեղում կապվել Նորվեգիայի իշխանությունների հետ», - հստակեցրել է իրավաբանը: Միևնույն ժամանակ, փաստաբանը հաստատել է՝ տղամարդը նախկինում ծառայել է ռուսական բանակում և եղել է Ուկրաինայում: Այժմ զինվորականին հարցաքննում են Նորվեգիայի իշխանությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)