Ֆրանսիայում մոլեգնում է վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշոր հրդեհը
Աշխարհ
Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում անտառային հրդեհը դարձել է հանրապետությունում ամենախոշորը գրեթե 20 տարվա ընթացքում, հաղորդում է Le Parisien թերթը՝ հղում անելով անտառային հրդեհների պետական ռեգիստրի տվյալներին։
Նախկինում վերջին ժամանակներում երկրում բռնկված ամենամեծ հրդեհը 2022 թվականի անտառային հրդեհն էր, որը Ժիրոնդ դեպարտամենտում այրել էր 12,6 հեկտար տարածք։ Այժմ հրդեհը տարածել է ավելի քան 14 հազար հեկտար տարածք։
Օդ դեպարտամենտում հրդեհը սկսվել է երեքշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Չորեքշաբթի օրը հաղորդվել է առաջին մահվան մասին, ևս մեկ մարդ անհետ կորել է, իսկ ինը մարդ, այդ թվում՝ յոթ հրշեջ, վիրավորվել են։ Ներկայումս մոտ 2500 տնային տնտեսություն մնում է առանց էլեկտրաէներգիայի։ 2000 հրշեջներ պայքարում են հրդեհի դեմ, և դեպարտամենտը գտնվում է ամենաբարձր սպառնալիքի մակարդակի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)