Ռուսաստանում ամեն վեցերորդ երեխան տառապում է ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության սինդրոմով
Ռուսաստան
Ռուսաստանում աճել է երեխաների թիվը, ովքեր ունեն ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության սինդրոմ (ՍԴՎՀ)։ Ինչպես գրում է SHOT-ը՝ հղում անելով հոգեթերապևտներին, այսօր արդեն յուրաքանչյուր վեցերորդ երեխայի մոտ արձանագրվում է այս խանգարումը։
Մասնագետների խոսքով՝ ՍԴՎՀ ունեցող երեխաները չեն կարողանում կենտրոնանալ մեկ գործի վրա, մոռանում են հանձնարարությունները, հաճախ շեղվում և դժվարությամբ են հանգիստ մնում։ Եթե նախկինում հիմնական պատճառ էր համարվում գենետիկան, ապա այժմ բժիշկները մատնանշում են արտաքին գործոնները։
Հոգեթերապևտները պատճառներից առանձնացնում են ժամանակակից մուլտֆիլմերը, խաղալիքների չափազանց բազմազանությունը և գաջեթների առատությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում, զբաղվել սպորտով, շփվել կենդանի միջավայրում և սահմանափակել էկրանի առջև անցկացրած ժամերը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան