Արխիեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Պուտինից
Ռուսաստան
Սիտկայի և Ալյասկայի արքեպիսկոպոս Ալեքսին հրապարակայնորեն ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ Ինչպես նշված է Ամերիկայի Ուղղափառ եկեղեցու կայքում, հոգևորականը ընդունել է, որ հանդիպումը եղել է իր նախաձեռնությամբ։
Արխիեպիսկոպոսը նշեց, որ որոշ հավատացյալներ դժգոհել են, քանի որ իր խոսքում բացակայում էր պահանջը՝ դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ Նա հիշեցրել է, որ Ամերիկայի Ուղղափառ եկեղեցին բազմիցս հրապարակայնորեն դատապարտել է «ագրեսիան Ուկրաինայի դեմ»։
«Ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել բոլորից, ովքեր ցավ կամ խռովք են ապրել իմ քայլերի պատճառով։ Խորապես ափսոսում եմ այն սկանդալի համար, որ առաջացրել եմ», — ասել է Ալեքսին։ Հանդիպումն անցկացվել էր օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովից հետո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան