Վաշինգտոնը երբեք չի պահանջել դադարեցնել ռուսական նավթի գնումները. Հնդկաստան
Տնտեսություն
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբևէ չի պահանջել Նյու Դելիից դադարեցնել ռուսական նավթի գնումները մինչև վերջին սակագնային որոշումները։ Նրա խոսքով՝ 2022 թվականին, երբ Արևմուտքը սահմանեց հակառուսական էներգետիկ պատժամիջոցներ, Վաշինգտոնը հակառակը՝ ընդունում էր, որ հնդկական ներմուծումը նպաստում է նավթի գների կայունացմանը։
«Մենք գնում ենք նավթ մեր ազգային շահերից ելնելով, բայց դա նաև գլոբալ շուկայի կայունացման գործոն է։ Երբեք չենք թաքցրել այդ փաստը։ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերն անարդար ու անարդյունավետ են», — ընդգծել է Ջայշանքարը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Մոսկվան և Հնդկաստանը պատրաստվում են իրականացնել մի շարք համատեղ նախագծեր էներգետիկ ոլորտում։ Վերջին օրերին հայտնի դարձավ, որ հնդկական պետական ընկերությունները վերսկսել են ռուսական նավթի գնումները, չնայած Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը՝ մինչև 50 տոկոս։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան