Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը կասեցրել է աշխատանքը ԲՊԼԱ հարվածի վտանգի պատճառով
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման վտանգի պատճառով։ Ինչպես փոխանցում է «Интерфакс»-ը, օդանավակայանը դադարեցրել է ինչպես թռիչքների ընդունումը, այնպես էլ դրանց մեկնարկը՝ ապահովելու համար ուղևորների և օդանավերի անվտանգությունը։
ՌԴ պաշտոնյաները չեն մանրամասնում, թե որքան ժամանակ կշարունակվեն սահմանափակումները։ Տեղեկությունը հայտնվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 23-ին Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել էին 12 անօդաչու սարք Բրյանսկի մարզի երկնքում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)