Ստավրոպոլի երկրամասի Միխայլովսկում բռնկվել է առևտրային համալիր
Ռուսաստան
Միխայլովսկ քաղաքի առևտրային համալիրում բռնկվել է խոշոր հրդեհ։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, կրակի տարածման մակերեսը հասել է շուրջ 1,5 հազար քմ-ի։
Դեպքի վայրում՝ Վոկզալնայա փողոցի 82 հասցեում, աշխատում են ՌԴ ԱԻՆ-ի 37 փրկարար և 12 միավոր հատուկ տեխնիկա։ Ներկայումս տեղեկություններ տուժածների մասին չկան։
Տեղական աղբյուրների հրապարակած կադրերում երևում է, որ հրդեհը հիմնականում բռնկվել է մեկհարկանի շենքի տանիքում։ Օգոստոսին սա արդեն երկրորդ նման միջադեպն է․ ավելի վաղ հրդեհ էր բռնկվել բուքմեյքերական գրասենյակում։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան