Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
Աշխարհ
Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հանդիպել է Դամասկոսում Ադրբեջանի ժամանակավոր հավատարմատար Էլնուր Շահհուսեյնովի հետ։
Այս մասին հաղորդում է Report-ը՝ հղում անելով Սիրիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ անվտանգության և ներքին գործերի մարմինների գործունեության ոլորտում։
Հատուկ ուշադրություն է դարձվել փորձի փոխանակմանը, որը, կողմերի կարծիքով, կնպաստի կայունության ամրապնդմանը և երկու երկրների ընդհանուր շահերի իրականացմանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան