Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
Աշխարհ
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին լքել է իր պաշտոնը և ստանձնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Օխանաշվիլին։
«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ իշխող թիմի հետ խորհրդակցությունների հիման վրա որոշել եմ լքել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը և ստանձնել Վրաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը», - ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։
Իր հերթին, Կոբախիձեն հայտարարել է, որ պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարը կլինի իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան