«Ես կյանքս նվիրեցի թենիսին, իսկ թենիսը կյանք տվեց ինձ». Շարապովա
Ժամանց
Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան պաշտոնական ելույթ ունեցավ Թենիսի փառքի սրահ ընդունվելու արարողության ժամանակ՝ իր կարիերան անվանելով դժվար ուղի։
«Ես գիտեի, որ երբեք չպետք է խուսափել դժվարություններից և առաջ շարժվել։ Ես հասկանում էի, որ ինքդ քեզ վրա աշխատելը կարող է դեր խաղալ, դու պարտավոր չես փախչել դժվարություններից, այլ գնա այնտեղ և վայելիր այս պայքարը։ Ես իմ կյանքը նվիրեցի թենիսին, և թենիսը ինձ կյանք տվեց։ Եվ դա հրաշալի էր», - ասաց Շարապովան։
Արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 24-ի գիշերը, Նյուպորտում, ԱՄՆ, Ռոդ Այլենդ նահանգում։ Շարապովային հատուկ մրցանակ շնորհվեց այս իրադարձության պատվին։ Մարիան մրցանակը ստացավ «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսից։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան