Ուկրաինան ակնկալում է կանադական ուժերի ներկայությունը երկրում. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կանադան «համարձակների կոալիցիայի» ակտիվ մասնակից է և նա ակնկալում է Կանադայի ակտիվ մասնակցությունը անվտանգության երաշխիքների հարցում, հաղորդում է РБК-Украина-ն։
Ըստ Զելենսկու, կանադական ուժերի ներկայությունը Ուկրաինայի տարածքում կարևոր է երկրի կայունության և անվտանգության ապահովման համար։
«Մենք ակնկալում ենք կանադական ուժերի ներկայությունը Ուկրաինայում, դա մեզ համար կարևոր է», — հայտարարել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ այս հարցում դաշնակիցների աջակցությունը կարևոր նշանակություն ունի պետության պաշտպանունակության ամրապնդման համար։
«Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների, համարձակների կոալիցիայի և Ուկրաինայի հետ՝ այս անվտանգության երաշխիքների պայմանների շուրջ՝ ցամաքում, երկնքում և ծովում։ Եվ ես չէի բացառի զորքերի ներկայությունը», — պատասխանել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Մարկ Քարնին իր առաջին այցն է կատարել Կիև։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)