ԱԷՄԳ-ն մոնիտորինգ է անցկացրել Կուրսկի ԱԷԿ-ում, որտեղ ուկրաինական ԱԹՍ-ի ընկնելուց հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ տեղյակ է ռազմագործողությունների հետևանքով Ռուսաստանի Կուրսկի ԱԷԿ-ում բռնկված հրդեհի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններին և հայտնել տեղում անցկացված մոնիտորինգի արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԷՄԳ-ն այս մասին հայտարարություն է տարածել Х-ի միկրոբլոգում։
Ըստ կառույցի՝ մոնիտորինգը հաստատում է, որ Կուրսկի ԱԷԿ-ի մոտակայքում ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է։
«Ռուսաստանը պնդել է, որ Կուրսկի ԱԷԿ-ում ռեակտորի հզորությունը նվազում է օժանդակ տրանսֆորմատորի վնասման պատճառով, սակայն հրդեհը մարել է, զոհեր չկան»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ