Ֆրանսիայում ուղղաթիռ է կործանվել
Աշխարհ
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում բնակելի շենքում հրդեհը մարելիս` հրդեհաշիջման ժամանակ վթարի է ենթարկվել հրշեջ ուղղաթիռ, որը ընկել է մոտակա լճակը։ BFMTV-ի հաղորդմամբ, որը հղում է անում տեղական պրեֆեկտուրային, անձնակազմի բոլոր անդամները կարողացել են տարհանվել և չեն տուժել։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Ռոսպորդան համայնքում։ Ուղղաթիռը լճակն է ընկել հրդեհը մարելու համար ջուր հավաքելու մանևր կատարելիս։
«Հրշեջ ուղղաթիռը կիրակի օրը Ռոսպորդան համայնքում լճակն է ընկել», - հաղորդում է հեռուստաալիքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու 1 օր․ հասցեներ