Հունգարիայում հայտարարել են՝ ԱՄՆ-ն նախազգուշացում է տարածել Եվրոպայի և Ուկրաինայի համար
Աշխարհ
Մոտ ապագայում Միացյալ Նահանգները վերջնական նախազգուշացում կփոխանցի Եվրամիությանը և Ուկրաինային ուկրաինական հակամարտության դադարեցման վերաբերյալ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Բուդապեշտի Հիմնարար իրավունքների կենտրոնի աշխարհաքաղաքական վերլուծաբան Զոլտան Կոսկովիչը։
«Կարծում եմ, որ առաջիկա օրերին ԵՄ-ին և Կիևին կլինի վերջնական, խիստ նախազգուշացում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, և դրանից հետո Միացյալ Նահանգները պարզապես ընդմիշտ կզրկի նրանց հետախուզական տվյալներից», - գրել է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի զենք վաճառել, բայց չի փոխանցի թիրախային կոորդինատները Ուկրաինային և եվրոպական երկրներին։
«Starlink արբանյակային կապի հասանելիությունը կապահովվի շուկայական հիմունքներով»,- կարծում է Կոսկովիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)