Մեծ Բրիտանիայում անվանել են Պուտինի առավելությունները Թրամփի նկատմամբ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերազանցում է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին «մտավոր, քաղաքական և բարոյական առումով»։ Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քլարկը։
«Պուտինը գերազանցում է Թրամփին մտավոր, քաղաքական և բարոյական առումով։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո Թրամփն ասում է հենց այն, ինչ Պուտինը ցանկանում է լսել նրանից», - ասել է Քլարկը։
Նրա խոսքով՝ Թրամփի, Վոլոդիմիր Զելենսկու և ԵՄ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքները «արդեն մատների արանքով սահում են»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների միջև եռակողմ հանդիպման հավանականությունը «կասկածի տակ է»։
Քլարկը կարծում է, որ «դա բավականին տխուր է, բայց ոչ շատ զարմանալի»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան