Գերմանիայի արտաքին գործերի նախարարը առաջարկել է ընդլայնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության երաշխավորների շրջանակը պետք է ընդլայնվի, և այդ երաշխիքները պետք է «շատ մոտ լինեն նրան, ինչ նշանակում է» երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի կառավարության կողմից կազմակերպված բաց դռների օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նախարարի խոսքով՝ ուկրաինական պետությանը անվտանգության երաշխիքներ տրամադրող երկրների ցանկը պետք է ընդլայնվի Եվրոպայից դուրս, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կողմից։
Նա նաև նշել է, որ մոտ 30 երկիր, այդ թվում՝ Ճապոնիան, հայտարարել են Կիևին աջակցելու իրենց պատրաստակամության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)