ԱՄՆ-ում չեղարկվել է Starship տիեզերանավի արձակումը
Գիտություն և Մշակույթ
SpaceX-ը չեղարկել է Starship-ի նախատիպի 10-րդ փորձնական թռիչքը՝ գետնի համակարգերի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդվել է X սոցիալական ցանցի SpaceX էջում։
Թռիչքը նախատեսված էր Երևանի ժամանակով՝ ժամը 03:30-ին՝ Տեխասի Starbase տիեզերակայանից։ Starship-ի թռիչքը չեղարկվել է՝ գետնի համակարգերի հետ կապված խնդիրները լուծելուն ժամանակ տրամադրելու համար։
Հաղորդագրության մեջ տեղեկատվություն չի տրամադրվում տիեզերանավի թռիչքի նոր ամսաթվի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru