Իսրայելը Արևմտյան ափին հարյուրավոր ծառեր է արմատախիլ արել՝ պաղեստինցիներին ստիպելու լքել իրենց հողերը
Աշխարհ
Իսրայելական իշխանությունները բուլդոզերների միջոցով հարյուրավոր ծառեր են արմատախիլ արել Հորդանան գետի Արևմտյան ափին, հաղորդում է սաուդյան Arab News թերթը։
Դեպքը տեղի է ունեցել Ալ-Մուղայիր գյուղում։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ ոչնչացված ծառերի մեծ մասը ձիթենիներ էին, որոնք չափազանց կարևոր են Արևմտյան ափի տնտեսության և մշակույթի համար։
Տեղական գյուղատնտեսական ասոցիացիայի ղեկավարը ընդգծել է, որ նման գործողություններով Իսրայելի իշխանությունները ցանկանում են տեղի պաղեստինյան բնակչությանը ստիպել լքել իրենց հողերը։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները իրադարձությունները բացատրել են՝ որպես պաղեստինյան ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի