Այսօր Արեգակի վրա գրանցվել է հունիսից ի վեր ամենաուժեղ բռնկումը
Գիտություն և Մշակույթ
Աստղագետները գրանցել են վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ արեգակնային բռնկումը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։
Առավելագույն ճառագայթումը գրանցվել է օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 09:24-ին: Մակարդակը կազմել է M4.6։ Ժամանակակից հնգակետային համակարգի համաձայն՝ իրադարձությունը դասակարգվում է՝ որպես չորրորդ կատեգորիա։
Գիտնականները բացատրել են, որ ակտիվ գոտիները դեռևս ուղղակիորեն ուղղված չեն Երկրին, բայց դրանց դիրքը կարող է փոխվել հաջորդ 24 ժամվա ընթացքում, ինչը կբարձրացնի մեր մոլորակի վրա ազդեցության հավանականությունը։
Պլազմայի արտանետման առաջին ազդեցությունները սպասվում են օգոստոսի 25-ի երեկոյան, իսկ հիմնական ազդեցությունը՝ օգոստոսի 26-ի երկրորդ կեսին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան