Գերմանիայի ֆինանսների նախարարը Կիևից դիմել է Պուտինին
Աշխարհ
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը Կիև ժամանելուն պես հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հասկանա, որ Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային չի թուլանա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Պուտինը չպետք է պատրանքներ ունենա, որ Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային կարող է տատանվել», - ասել է Քլինգբեյլը։
Նա հիշեցրել է, որ Գերմանիան մնում է «Ուկրաինայի երկրորդ ամենամեծ աջակիցը աշխարհում և ամենամեծը` Եվրոպայում»։
«Կիևը կարող է հույս դնել Բեռլինի աջակցության վրա»,-վստահեցրել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)