Չինական կղզին նախազգուշացում է հրապարակել զբոսաշրջիկների համար
Աշխարհ
Չինական Հայնան հանգստավայր կղզում գտնվող զբոսաշրջիկները պետք է անհապաղ փակեն իրենց հյուրանոցային համարների բոլոր պատուհաններն ու դռները՝ «Կաջիկի» արևադարձային փոթորկի պատճառով։ Նման նախազգուշացմամբ թռուցիկներ սկսել են բաժանվել տեղական հյուրանոցների հյուրերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Սանյա քաղաքի մոտակայքում արևադարձային փոթորիկ է սպասվում Հարավչինական ծովում՝ ուժեղ արևադարձային փոթորկից մինչև թայֆունի մակարդակի ինտենսիվությամբ (չինական մասշտաբով 10-12 մակարդակ)։ Ցամաք հասնելուց հետո դրա ուժգնությունը աստիճանաբար կնվազի։ Միևնույն ժամանակ, արևադարձային փոթորիկը կուղեկցվի ուժեղ և շատ ուժեղ անձրևներով։
Sinhua գործակալության տվյալներով՝ Հայնանում հաստատությունները փակ են, հասարակական տրանսպորտը չի աշխատում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի