Լավրովը հայտել է՝ ինչու էր ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովին «ԽՍՀՄ» գրությամբ սվիտեր հագել
Ռուսաստան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է` Ալյասկայում «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով իր հայտնվելը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ չի վկայում Խորհրդային Միությունը վերականգնելու Ռուսաստանի ցանկության մասին:
Նրա խոսքով, եթե մարդը չի հիշում իր արմատները, չունի մանկության ու պատանեկության նոստալգիկ հիշողություններ, ապա դժվար թե կարողանա պատկերացնել` ինչ է մարդկությունն ու նրա արժեքները:
Նա նշել է` Ռուսաստանը բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները ճանաչել է որպես անկախ երկրներ և զարգացնում է հարաբերությունները նրանց հետ, ինչպես ինքնիշխան պետությունների հետ: «Բայց կան այնպիսի երկրներ, ինչպիսին Ուկրաինան է, որոնք սկսում են ֆիզիկապես և իրավաբանորեն ոչնչացնել ռուսական ամեն ինչ», - հավելել Է նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան