Զելենսկին հերքել Է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու արգելքի մասին լուրերը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է՝ Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանի թիկունքին միայն իր հեռահար զենքով, իսկ ԱՄՆ-ի հետ նման հարցեր վաղուց չեն քննարկվում։ Նրա խոսքերն է փոխանցել Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Ինչպես հաղորդվում է՝ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ի ՊՆ-ում բարձր մակարդակի հաստատման կարգ է մտցվել Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի կիրառման համար՝ ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախների համար:
«Խոսքը վերաբերում է ATACMS հրթիռներին, ինչպես նաև բրիտանա-ֆրանսիական Storm Shadow թևավոր հրթիռներին, քանզի դրանք թիրախին ուղղված տվյալներ են ստանում ԱՄՆ-ից», - ասվում է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)