Սա մեր առաջին իրատեսական հնարավորությունն է դառնալ միջազգային զարգացումներին համահունչ․ Փաշինյան (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:
«Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկություններն ուսումնասիրելիս գալիս ենք այն արձանագրման, որ մենք, որպես կանոն, այդպես էլ չենք կարողացել պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ։
Այն, ինչ–որ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է, որ մեր քաղականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ։ Սա մեր մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական և ռեալ հնարավորությունն է դառնալ միջազգային զարգացումներին համահունչ։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,– իր ելույթում հայտարարել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)