Որ երկրի անդամակցությունը կվկայի ՆԱՏՕ-ի ավարտը․ DS
Վերլուծական
1994-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բիլ Քլինթոնը և Բորիս Ելցինը լրջորեն քննարկել են ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը, բայց դրան դեմ էին Եվրոպայի երկրները, հատկապես Գերմանիան: Գաղտնի փաստաթղթերը հրապարակել է գերմանական Der Spiegel պարբերականը։
Ամսագիրը վերլուծել է մի քանի գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի նամակը Քլինթոնին, ՌԴ-ում և ԱՄՆ-ում գերմանացի դիվանագետների զեկույցները, ինչպես նաև Գերմանիայի ԱԳ նախարար Կլաուս Կինկելի ծառայողական փաստաթղթերը: Գերմանիան և Եվրոպայի երկրները դեմ են արտահայտվել Քլինթոնի՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին միացնելու գաղափարին՝ վախենալով կորցնել «ապահովագրությունը ռուսական անկայունությունից» և հավատալով, որ «ժողովրդավարական և անվտանգ» Մոսկվան դաշինքում տեղ չունի:
Այս գաղափարի իրականացման անհնարինության մեկ այլ պատճառ է համարվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության անհրաժեշտությունը Չինաստանի և Մոնղոլիայի հետ սահմանին, ինչը «աներևակայելի» էր: Գերմանիայի պաշտպանության այն ժամանակվա նախարար Ֆոլկեր Ռյուեն դաշինքին Ռուսաստանի հնարավոր անդամակցությունը համարել է «դրա ավարտի վկայություն»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը