Սևդալիզան արձագանքել է Հայաստանում իր ելույթի չեղարկմանը․ «Ոչ մի Աստված չի խոսում ատելությամբ»
Ժամանց
Ինչպես արդեն հայտնել ենք, Սևդալիզան ելույթ չի ունենա Music Fest with Coca-Cola 2025-ի շրջանակում, քանի որ մի շարք օգտատերեր, բլոգերներ գրառումներ էին կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու ելույթը։
Նրանց վրդովեցրել էր այն, որ իր «Մեսիա» երգի տեսահոլովակում երգչուհին «բացահայտ ծաղրում» է քրիստոնեական արժեքները։
Սևդալիզան Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում րոպեներ առաջ հրապարակում է կատարել, որում ասված է․
«Թող անիծեն, քանզի խաղաղ հոգուն դիպչել հնարավոր չէ։
Նրանք դատապարտում են Աստծո անունով, բայց ոչ մի Աստված չի խոսում ատելությամբ։
Նրանց քննադատությունը վերաբերում է միայն իրենց»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան