Լեհաստանը չեղյալ է հայտարարել Starlink տերմինալների ֆինանսավորումը Ուկրաինայում
Աշխարհ
Լեհաստանը այլևս չի կարողանա վճարել Ուկրաինային փոխանցված Starlink տերմինալների աշխատանքի համար, լրագրողներին հայտարարել է հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քշիշտոֆ Գավկովսկին։
«Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու որոշմամբ անջատվում է Ուկրաինայի ինտերնետը։ Սա Starlink ինտերնետի վերջն է, որը Լեհաստանը տրամադրում է պատերազմող Ուկրաինային», - ասել է նա։
Գավկովսկին նաև նշեց, որ Լեհաստանը այլևս չի կարողանա աջակցություն ցուցաբերել ուկրաինական վարչակազմի էլեկտրոնային տվյալների անվտանգ պահպանմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն