Լեհաստանը մեծացնում է ռազմական ծախսերը
Աշխարհ
Լեհաստանի 2026 թվականի պաշտպանական ծախսերը ռեկորդային կլինեն երկրի պատմության մեջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, հաղորդում է TVP Info-ն։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ռազմական բյուջեն կավելանա։ Դա կլինի պատմության մեջ ամենամեծ ռազմական բյուջեն՝ երկու անգամ ավելի մեծ, քան 2022 թվականին», - ասել է նա։
Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ 2026 թվականի բյուջեն դեռևս քննարկման փուլում է։
Լեհաստանի ռազմական բյուջեն 2025 թվականին կազմում է 186 միլիարդ զլոտի (մոտ 45 միլիարդ դոլար)՝ սա կազմում է հանրապետության ՀՆԱ-ի 4.7%-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)