Կալիֆոռնիայում կրկին մոլեգնում են անտառային հրդեհները
Աշխարհ
Անտառային հրդեհները հասել են ԱՄՆ-ի ամենահայտնի գինեգործական շրջան, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգում: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:
Հրդեհները Նապա հովտում բռնկվել են օգոստոսի 21-ին, դրանց մակերեսը արդեն գնահատվում է գրեթե 2,8 հազար հեկտար: Հրդեհի արագ տարածմանը նպաստում է օգոստոսին ԱՄՆ-ի արևմտյան մասում հաստատված տաք և չոր եղանակը: Հրդեհի մարմանը մասնակցում է ավիացիան:
Տարածաշրջանում հայտարարվել է բնակչության մասնակի տարհանում: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Նապա հովիտը հայտնի է իր բարձրորակ գինիներով 19-րդ դարից ի վեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն