Թրամփը առաջարկում է Պենտագոնը վերանվանել «Պատերազմի նախարարություն»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Պաշտպանության նախարարության հին անվանումը՝ Պատերազմի նախարարություն։ Նա այս հայտարարությունն արել է Օվալաձև աշխատասենյակում գործադիր հրամանագրեր ստորագրելիս, որոնք հեռարձակվել են Սպիտակ տան պաշտոնական YouTube ալիքով։
«Պարզապես ավելի լավ է հնչում։ Դուք ասում եք. «Պարոն, ես գործում եմ Պաշտպանության նախարարության անունից»։ Պաշտպանությո՞ւն։ Ես չեմ ուզում լինել միայն պաշտպանություն։ Մենք ուզում ենք պաշտպանություն, բայց ուզում ենք նաև հարձակում», - ասել է ամերիկացի առաջնորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)