Շվեդիան Ուկրաինային 79 միլիոն դոլար կհատկացնի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար
Աշխարհ
Շվեդիան Ուկրաինային կհատկացնի 79 միլիոն դոլար՝ պետական բյուջեի ֆինանսավորման դեֆիցիտը ծածկելու համար, երկուշաբթի օրը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
«Կառավարությունը որոշել է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կնքել՝ 2025 թվականին ԵՄ-ի՝ Ուկրաինայի օգնության ծրագրի միջոցով 750 միլիոն շվեդական կրոն (մոտ 79 միլիոն դոլար – խմբ.) չափով լրացուցիչ բյուջետային աջակցություն տրամադրելու համար։ Այս աջակցությունը կօգնի ծածկել Ուկրաինայի պետական բյուջեի ֆինանսավորման բացը», – ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)