Մասկի ընկերությունները դատի են տալիս Apple-ին և OpenAI-ին․ Bloomberg
Աշխարհ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի xAI և X ընկերությունները դատական հայց են ներկայացրել Apple Inc.-ի և OpenAI-ի դեմ՝ մեղադրելով նրանց գաղտնի համաձայնության և անարդար մրցակցության մեջ, հաղորդում է Bloomberg-ը։
Հայցում պնդվում է, որ Apple-ի որոշումը՝ OpenAI-ի ChatGPT հավելվածը iPhone օպերացիոն համակարգում ինտեգրելու վերաբերյալ, խաթարում է ազատ մրցակցությունը և զրկում սպառողներին ընտրության հնարավորությունից։
Հայցում ասվում է, որ OpenAI-ի հետ բացառիկ համաձայնագիրը ChatGPT-ին դարձրել է iPhone-ում միակ ինտեգրված չաթբոտը։ OpenAI-ը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «Մասկի հարձակումների շարունակություն»։ Apple-ը դեռևս մեկնաբանություն չի տվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)