ԱՄՆ-ն քննարկում է ԵՄ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը․ Reuters
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է պատժամիջոցներ կիրառել եվրոպացի պաշտոնյաների և ԵՄ երկրների նկատմամբ՝ թվային ծառայությունների մասին օրենքի պատճառով, հաղորդում է Reuters-ը։
«Թրամփի վարչակազմը քննարկում է պատժամիջոցներ կիրառելու հարցը ԵՄ կամ անդամ պետությունների պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են թվային ծառայությունների մասին օրենքի իրականացման համար…», - ասվում է հրատարակության մեջ։
Գործակալությունը նշել է, որ եթե իրականացվի, նման միջոցառումը կլինի աննախադեպ։ Աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ի կողմից ներկայումս քննարկվող պատժամիջոցները կարող են լինել վիզային սահմանափակումների տեսքով։ Վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ Պետդեպարտամենտը, հավելվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)