«Հրապարակ». Ո՞րն է դիվանագետների հանդիպման մեխը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագետների ամենամյա հավաքը միշտ խիստ կարեւոր դեր է ունեցել նախկինում, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո դեսպանները հավաքվել են Արցախում, որ իրենց աչքով տեսնեն՝ ինչ են պաշտպանում, երբ միջազգային հարթակներում Արցախի ճանաչման հարցն են բարձրաձայնում:
Այս տարի հավաքը Սյունիքում է տեղի ունեցել, բայց դժվար է ասել, թե ինչ են տեսել դեսպանները կամ ինչ մեսիջներ ստացել:
Գուցե հանդիպման մեխը եղել է Փաշինյանի այն թեզը, որ էլ էլիտաները չեն թելադրում տեսություններ, գուցե այն, որ մի քանի 100-ամյակում առաջին անգամ միջազգային զարգացումներին համահունչ ենք, կամ ուղղակի ցույց են տվել երկրի ինքնիշխան տարածքի այն մասը, որ պատրաստվում են արտապատվիրակել:
Բայց միայն այն փաստը, որ Հայաստանն այլեւս հանձնվողի, հարմարվողի եւ արտաքին ազդեցության տակ համահունչ տեղավորվողի դերում է հայտնվել, չի կարող չանհանգստացնել բազմամյա փորձ ունեցող դիվանագետներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)