SpaceX-ը չեղարկել է Starship-ի արձակումը
Գիտություն և Մշակույթ
SpaceX-ը հետաձգել է Starship տիեզերանավի նախատիպի տասներորդ փորձնական թռիչքը, որը նախատեսված էր երկուշաբթի օրը։ Պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են։ Այս մասին հայտնել են SpaceX-ի X սոցիալական ցանցի էջում։
Տիեզերանավի թռիչքը պետք է տեղի ունենար Արևելյան ժամանակով ժամը 19:59-ին (Երևանի ժամանակով՝ 03:59-ին)՝ Տեխասում գտնվող Starbase տիեզերակայանից։
«Վատ լուր, թռիչքը այսօր տեղի չի ունենա եղանակային պայմանների պատճառով», - ասվում է էջում տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա Starship-ի թռիչքի երկրորդ չեղարկումն է վերջին երկու օրվա ընթացքում։ Նախորդ փորձը, որը կատարվել էր օգոստոսի 24-ին, խափանվել է գետնի սարքավորումների տեխնիկական անսարքության պատճառով։
SpaceX-ը հույս ունի թռիչքը իրականացնել օգոստոսի 26-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան