Պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանակցություններ վարել. Ուկրաինայի ԱԳՆ
Աշխարհ
Կիևը պատրաստ է բանակցությունների առաջնորդների մակարդակով՝ ցանկացած ձևաչափով և աշխարհի ցանկացած վայրում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նրա խոսքով՝ այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և եվրոպացի դաշնակիցների հետ հեռախոսազրույցին։ Սիբիգան նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը, բայց «Մոսկվան պետք է հասկանա՝ ժամանակը անվերջ ձգձգել հնարավոր չի լինի»։
Նախարարը ընդգծել է, որ Կիևը հաստատել է իր դիրքորոշումը անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դրանք պետք է լինեն կոնկրետ, իրավաբանորեն պարտավորեցնող և ներառեն ռազմական, դիվանագիտական և իրավական տարրեր։ Միևնույն ժամանակ, ուկրաինական բանակը, Սիբիգայի խոսքով, մնում է նման երաշխիքների հիմքը, և դրա ամրապնդումը գլխավոր առաջնահերթությունն է։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի