Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավիացիոն ոլորտում համագործակցության վերսկսումը։ Նա այս մասին ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ավիացիոն ոլորտում համագործակցության վերսկսումը չի բացառվում։ Բայց թե որ մասով և ինչ ձևաչափերով, դեռ վաղ է դրա մասին խոսել», - ասել է Մանտուրովը։
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստել է փաստաթղթեր ԱՄՆ-ի հետ օդային երթևեկությունը վերականգնելու համար։ Մոսկվայի առաջարկած տարբերակները քննարկվում են ամերիկյան կողմի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան