Օրբանը սպառնացել է պատասխանել Զելենսկու՝ Հունգարիայի հասցեին հնչեցրած սպառնալիքներին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու սպառնալիքները Հունգարիայի հասցեին աննկատ չեն մնա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Զելենսկին խոստովանեց, որ նրանք հարվածում են «Դրուժբա» խողովակաշարին, քանի որ մենք չենք աջակցում նրանց անդամակցությանը Եվրամիությանը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հունգարացիները ճիշտ որոշում են կայացրել», - ասել է Հունգարիայի կաբինետի ղեկավարը։
Օրբանը հավելել է, որ Ուկրաինան չի կարողանա ապահովել իր անդամակցությունը ԵՄ-ին, եթե դիմի «շանտաժի, պայթյունների և սպառնալիքների»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)