Հունգարիայում հայտարարել են՝ երկրի գազի պահեստարանները լցված են 64%-ով
Աշխարհ
Հունգարիայի գազի պաշարները կբավականացնեն 82 ձմեռային օրվա համար։ Այս մասին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը, հայտնել է հունգարական MTI լրատվական գործակալությունը։
Կառավարության ճեպազրույցի ժամանակ Գուլյասը մանրամասնել է, որ գազի պահեստարանները լցված են 64%-ով, ինչը բավարար է ամբողջ երկրում 82 ձմեռային օրվա սպառման համար։ Եթե հաշվի առնենք միայն տնային տնտեսությունների սպառումը, գազի պաշարները կբավականացնեն 171 ձմեռային օրվա համար։
Օգոստոսի 22-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Դրուժբա» նավթատարի վրա, որը Ռուսաստանից նավթ է տեղափոխում Սլովակիա և Հունգարիա։ Հարձակման արդյունքումէ այդ երկրներ ռուսական նավթի մատակարարումները կդադարեցվեն առնվազն հինգ օրով։
Երկու օր անց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կոչ է արել Կիևին դադարեցնել Հունգարիայի դեմ ուղղված սպառնալիքները և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք Բուդապեշտը համարում է իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)