Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է Հարավային Կորեային խնդրել հրաժարվել ԱՄՆ-ին վարձակալության տրված ռազմաբազայից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է խնդրել Հարավային Կորեային հանրապետությունում վարձակալված ռազմաբազայի սեփականությունը փոխանցել Վաշինգտոնին։ Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Սպիտակ տանը իր հարավկորեացի գործընկեր Լի Չժե Մյունի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես կցանկանայի տեսնել, թե կարող ենք արդյոք ազատվել վարձակալության պայմանագրից, սեփականության իրավունքը ստանձնել այն հողի նկատմամբ, որի վրա գտնվում է հսկայական ռազմական բազա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը չի պատասխանել Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու հնարավորության վերաբերյալ հարցին։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ հանրապետությունում ներկայումս տեղակայված է ավելի քան 40 հազար ամերիկացի զինվոր։
Լի Չժե Մյունի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նաև առաջարկել է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև գագաթնաժողով անցկացնել։ Նրա խոսքով՝ հանրապետության ներկայիս ղեկավարը «ավելի հակված է դրան»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)