Ռուսաստանի «պատրաստակամությունը» զիջումներ չեն․ Զելենսկի
Աշխարհ
Ռուսաստանի խոստումները դադարեցնել Ուկրաինայի օկուպացիան Դոնեցկի և Լուգանսկի շրջանները հանձնելու դեպքում, զիջումներ չեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի զիջումներին, ինձ այդ մասին հայտնի չէ։ Չեմ կարծում, որ զիջումներն այն են, որ նրանք մեզ առաջարկում են դուրս գալ այն տարածքներից, որոնք Ռուսաստանը չի վերահսկում», - Նշել է Զելենսկին։
Նա հիշեցրել է՝ նույնիսկ նման առաջարկների քննարկումը դուրս է միջազգային իրավունքի շրջանակներից։ Նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այժմ առաջնորդների մակարդակով հանդիպումը կախված է բացառապես Մոսկվայից, ինչպես նաև Վաշինգտոնից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)