Թրամփն Ալիևին «մեծ առաջնորդ» է անվանել
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվերների համար։
«Շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփին իր անձնական ստորագրությամբ ինձ նվիրած պատմական լուսանկարների և դրանց վրա գրված բարի խոսքերի համար։ Ես բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի ամուր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և աշխարհում խաղաղության օրակարգին, և կրկին խորը երախտագիտություն եմ հայտնում նրան դրա համար», - X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է Ալիևը։
Նշենք, որ լուսանկարի վրա գրված է. «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» (Ilham, You are Great Leader)։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի